18:02  ,  10 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Նեյմարը ներկա կլինի Բրազիլիա - Հոլանդիա խաղին

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ներկա կլինի հուլիսի 12-ին կայանալիք աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար հանդիպմանը: Կմրցեն կիսաեզրափակիչի անհաջողակներ Բրազիլիան ու Հոլանդիան:

Ողի ելուստի կոտրվածք ստացած Նեյմարը որոշել է միանալ թիմին մարզումային ճամբարում, իսկ հետո մեկնել հանդիպմանը, հաղորդում է globoesporte-ը: Բրազիլիայի հավաքականի առաջատարի ապաքինման համար կպահանջվի մինչեւ 45 օր: «Բարսելոնայի» բժիշկները ժամանել են Բրազիլիա եւ հետեւում են ֆուտբոլիստի բուժման ընթացքին: Սպասվում է, որ Նեյմարը Բարսելոնայում կլինի օգոստոսի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով