18:02 10 հուլիսի, 2014Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ներկա կլինի հուլիսի 12-ին կայանալիք աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար հանդիպմանը: Կմրցեն կիսաեզրափակիչի անհաջողակներ Բրազիլիան ու Հոլանդիան:
Ողի ելուստի կոտրվածք ստացած Նեյմարը որոշել է միանալ թիմին մարզումային ճամբարում, իսկ հետո մեկնել հանդիպմանը, հաղորդում է globoesporte-ը: Բրազիլիայի հավաքականի առաջատարի ապաքինման համար կպահանջվի մինչեւ 45 օր: «Բարսելոնայի» բժիշկները ժամանել են Բրազիլիա եւ հետեւում են ֆուտբոլիստի բուժման ընթացքին: Սպասվում է, որ Նեյմարը Բարսելոնայում կլինի օգոստոսի 5-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.