11:07  ,  10 հուլիսի, 2014

Մեսին դոպինգ թեստ է հանձնել հոլանդացիների դեմ խաղից հետո (ֆոտո)

Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղում հոլանդացիների նկատմամբ հաղթանակը:

«Դեռ չեմ կարող թիմի հետ տոնել հաղթանակը, քանի որ հանձնում եմ դոպինգ թեստ: Հպարտ եմ լինել այս հավաքականի մի մասնիկը: Այսօր եւս մեկ քայլ կատարեցին դեպի մեծ նպատակը: Մենք եզրափակիչում ենք. դա անիրական է: Վայելեք»,- խաղից հետո նշել է Մեսին, փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացիներն առավելության հասան հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում կայանալիք եզրափակիչում կհանդիպեն Գերմանիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս