11:07 10 հուլիսի, 2014Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղում հոլանդացիների նկատմամբ հաղթանակը:
«Դեռ չեմ կարող թիմի հետ տոնել հաղթանակը, քանի որ հանձնում եմ դոպինգ թեստ: Հպարտ եմ լինել այս հավաքականի մի մասնիկը: Այսօր եւս մեկ քայլ կատարեցին դեպի մեծ նպատակը: Մենք եզրափակիչում ենք. դա անիրական է: Վայելեք»,- խաղից հետո նշել է Մեսին, փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացիներն առավելության հասան հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում կայանալիք եզրափակիչում կհանդիպեն Գերմանիայի հավաքականին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.