Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղում հոլանդացիների նկատմամբ հաղթանակը:
«Դեռ չեմ կարող թիմի հետ տոնել հաղթանակը, քանի որ հանձնում եմ դոպինգ թեստ: Հպարտ եմ լինել այս հավաքականի մի մասնիկը: Այսօր եւս մեկ քայլ կատարեցին դեպի մեծ նպատակը: Մենք եզրափակիչում ենք. դա անիրական է: Վայելեք»,- խաղից հետո նշել է Մեսին, փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացիներն առավելության հասան հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում կայանալիք եզրափակիչում կհանդիպեն Գերմանիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի