Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը գովեստի խոսքեր է ասել Հոլանդիայի հավաքականի եւ «Աստոն Վիլայի» պաշտպան Ռոն Վլաարի հասցեին:
«Վլաարը ցուցադրում է արտակարգ խաղ: Նրան համարում եմ ԱԱ-2014-ի լավագույն պաշտպանը:
Ինչ վերաբերում է եզրափակիչին, ապա գերմանացիներն ունեն հաղթելու լավ շանս: Նրանք գերազանցում են արգենտինացիներին, սակայն այստեղ կա նաեւ Լիոնել Մեսիի գործոնը: Եթե նա խաղա ինչպես հարկն է, ապա ամեն ինչ այլ կլինի: Լեոն շատ լավն է այս մրցաշարում»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի