10:20 10 հուլիսի, 2014Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը գովեստի խոսքեր է ասել Հոլանդիայի հավաքականի եւ «Աստոն Վիլայի» պաշտպան Ռոն Վլաարի հասցեին:
«Վլաարը ցուցադրում է արտակարգ խաղ: Նրան համարում եմ ԱԱ-2014-ի լավագույն պաշտպանը:
Ինչ վերաբերում է եզրափակիչին, ապա գերմանացիներն ունեն հաղթելու լավ շանս: Նրանք գերազանցում են արգենտինացիներին, սակայն այստեղ կա նաեւ Լիոնել Մեսիի գործոնը: Եթե նա խաղա ինչպես հարկն է, ապա ամեն ինչ այլ կլինի: Լեոն շատ լավն է այս մրցաշարում»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BBC-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.