09:50  ,  10 հուլիսի, 2014

7:1 հաշվով թխվածքաբլիթներ՝ Յուրգեն Կլինսմանի հացի փռում (ֆոտո)

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը պատմել է, որ իր ընտանեկան հացի փուռը պատրաստել է հատուկ թխվածքաբլիթներ՝ նվիրված Բրազիլիա – Գերմանիա (1:7) ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղին:

«Շտուտգարտում գտնվող մեր հացի փուռը դիպավ հենց նշանակետին»,- թվիթերյան էջում գրել է գերմանացի մասնագետը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Բրազիլիայի հավաքականը կրեց ամենախոշոր պարտությունը պատմության մեջ: Բրազիլացիները 6 գոլի տարբերությամբ պարտվել էր միայն մեկ անգամ՝ 1920-ին Հարավային Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ բաց թողնելով Ուրուգվայի հավաքականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս