09:50 10 հուլիսի, 2014ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը պատմել է, որ իր ընտանեկան հացի փուռը պատրաստել է հատուկ թխվածքաբլիթներ՝ նվիրված Բրազիլիա – Գերմանիա (1:7) ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղին:
«Շտուտգարտում գտնվող մեր հացի փուռը դիպավ հենց նշանակետին»,- թվիթերյան էջում գրել է գերմանացի մասնագետը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Բրազիլիայի հավաքականը կրեց ամենախոշոր պարտությունը պատմության մեջ: Բրազիլացիները 6 գոլի տարբերությամբ պարտվել էր միայն մեկ անգամ՝ 1920-ին Հարավային Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ բաց թողնելով Ուրուգվայի հավաքականից:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.