23:40  ,  9 հուլիսի, 2014

Արթուր Աբրահամ. Բոլոր ֆուտբոլիստները մեծ դերասաններ են

Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստները մեծ դերասաններ են: Հարված ստացած ֆուտբոլիստները սիրում են ընկնել խոտածածկին՝ ցույց տալով շոու:

Այս մասին հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով GOBrasil հաղորդման եթերում խոսել է ֆուտբոլի մասին: 

Արթուր, դուք, ինչպես ցանկացած հայտնի մարզիկ, երեւի մի օր ցանկացել եք դառնալ ֆուտբոլիստ: Բացի այդ, դուք Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրենակիցն եք: Նրա հետ կապ պահպանո՞ւմ եք: 

Այո, ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Հետեւում եմ Մխիթարյանի ելույթներին: Նրա հետ կապ պահպանում ենք:

Ֆուտբոլ խաղալիս ո՞ր դիրքում եք հանդես գալիս:

Իհարկե, հարձակման գծում:

Արթուր, ֆուտբոլում շատ են խախտումները: Ըստ Ձեզ՝ ֆուտբոլն ավելի՞ կոպիտ մարզաձեւ է, քան բռնցքամարտը:

Սպորտը միշտ կոպիտ է: Միանշանակ, ֆուտբոլը ձեզ համար շախմատ չէ: Թե՛ ֆուտբոլում, թե՛ բռնցքամարտում ընթանում է թեժ պայքար: Կոշտ պայքարը ֆուտբոլի մի մասն է դարձել: Իհարկե, ես նկատի չունեմ Նեյմարի վնասվածքի դրվագը: Նման վնասվածքները հազվադեպ են ֆուտբոլում: Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստները մեծ դերասաններ են: Հարված ստացած ֆուտբոլիստները սիրում են ընկնել խոտածածկին՝ ցույց տալով շոու:

Իսկ ո՞վ է ամենալավը խաղում Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Մեսին: Նեյմարը նույնպես լավն էր, սակայն նա Մեսի չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով