13:40  ,  27 փետրվարի, 2012

Գվարդիոլա. Չեմ կարծում, որ կարող ենք չեմպիոն հռչակվել

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ արտագնա հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է իր թիմի հնարավորությունները չեմպիոնոկան մրցավազքում։

Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնացիները դժվարին հաղթանակ տարան 2։1 հաշվով։

«Չեմ կարծում, որ կարող ենք չեմպիոն հռչակվել։ «Ռեալը» հիանալի մարզավիճակում է եւ նրան շրջանցելը շատ դժվար է։ Մենք տասը միավոր զիջում ենք «Ռեալին», սակայն պայքարելու ենք մինչեւ վերջին վայրկյանը։

Ինչ վերաբերվում է «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը, նրանք բավական լավ սկսեցին երկրորդ խաղակեսը եւ պատահական չէր, որ հավասարեցրին հաշիվը։ Սակայն մենք փոխեցինք մեր խաղաոճը եւ հաղթանակ տարանք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում