Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պաշտպանել է անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին, ով ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար որակազրկվել էր 4 ամսով:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը նույնպես մեկ անգամ հայտնվել է նմանատիպ իրավիճակում, երբ 1998-ին ռինգում կծել էր լեգենդար Էվանդեր Հոլիֆիլդի ականջը:
«Ես հասկանում եմ Սուարեսին: Նրա ուղեղը մթագնել էր, այդպես երբեմն լինում է: Այդպիսի պահերին արյունը եռում է երակներում, եւ դու քեզ դրսեւորում ես ոչ բանական կերպով՝ դառնալով այլ մարդ»,- Թայսոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի