19:10  ,  9 հուլիսի, 2014

Յոահիմ Լյով. Այս ամենից հետո մենք պատրաստ ենք հաղթել եզրափակիչում

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում բրազիլացիների նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո ավելի իրական է համարում իր թիմի չեմպոնության հնարավորությունը:

«Բրազիլացիներին հաղթեցինք մեր համառության շնորհիվ: Այս ամենից հետո մեր թիմը պատրաստ է հաղթել նաեւ եզրափակիչում: Դա շոկ էր բրազիլացիների համար: 2:0 հաշվի ժամանակ հասկացանք, որ մրցակիցը խուճապի մեջ է, եւ օգտվեցինք դրանից:

Ոչ ոք իրեն պետք է անպարտելի չհամարի: Հոլանդիան ու Արգենտինան արժանի մրցակիցներ են եւ լավ են հանդես գալիս այս առաջնությունում: Նրանք ունեն արտակարգ ֆուտբոլիստներ: Այսպիսի կիսաեզրափակիչ կարող է այլեւս չլինել: Բրազիլացիների համար շատ դժվար է ընդունել այսպիսի պարտություն»,- Լյովի խոսքը մեջբերում է Der Westen-ը:

Հիշեցնենք, որ 1:7 հաշիվը Բրազիլիայի հավաքականի ամանախոշոր պարտությունն էր պատմության ընթացքում: Բրազիլացիները 6 գոլի տարբերությամբ պարտվել էր միայն մեկ անգամ՝ 1920-ին Հարավային Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ բաց թողնելով Ուրուգվայի հավաքականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով