19:10 9 հուլիսի, 2014Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում բրազիլացիների նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո ավելի իրական է համարում իր թիմի չեմպոնության հնարավորությունը:
«Բրազիլացիներին հաղթեցինք մեր համառության շնորհիվ: Այս ամենից հետո մեր թիմը պատրաստ է հաղթել նաեւ եզրափակիչում: Դա շոկ էր բրազիլացիների համար: 2:0 հաշվի ժամանակ հասկացանք, որ մրցակիցը խուճապի մեջ է, եւ օգտվեցինք դրանից:
Ոչ ոք իրեն պետք է անպարտելի չհամարի: Հոլանդիան ու Արգենտինան արժանի մրցակիցներ են եւ լավ են հանդես գալիս այս առաջնությունում: Նրանք ունեն արտակարգ ֆուտբոլիստներ: Այսպիսի կիսաեզրափակիչ կարող է այլեւս չլինել: Բրազիլացիների համար շատ դժվար է ընդունել այսպիսի պարտություն»,- Լյովի խոսքը մեջբերում է Der Westen-ը:
Հիշեցնենք, որ 1:7 հաշիվը Բրազիլիայի հավաքականի ամանախոշոր պարտությունն էր պատմության ընթացքում: Բրազիլացիները 6 գոլի տարբերությամբ պարտվել էր միայն մեկ անգամ՝ 1920-ին Հարավային Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ բաց թողնելով Ուրուգվայի հավաքականից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.