17:32  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Կլոզեն գերազանցում է Ռոնալդոյի ռեկորդը (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Գերմանիայի հավաքականի եւ Հռոմի «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեին, ով հուլիսի 8-ին դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

«Մունդիալների» ռեկորդային՝ 16-րդ գոլը 36-ամյա գերմանացին խփեց բրազիլացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղում, որում Բունդեսթիմը հաղթեց 7:1 հաշվով: Կլոզեն մեկ գնդակով գերազանցեց բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով