16:58  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Երկրորդ արգենտինացի լրագրողն է զոհվել Բրազիլիայում

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին արդեն երկրորդ արգենտինացի լրագրողն է զոհվել ավտովթարի հետեւանքով, հաղորդում է Folha de Sao Paulo-ն:

La Red ռադիոկայանի համար աշխարհի առաջնությունը լուսաբանող Խոխե Լուիս Լոպեսը հուլիսի 9-ի առավոտյան տաքսիով վերադառնալիս է եղել հյուրանոց, երբ խաչմերուկում բախվել է առեւանգած ավտոմեքենայի: Տաքսին բախվել է սյունին, 38-ամյա Լոպեսը հարվածային ալիքից դուրս է ընկել ավտոմեքենայից եւ մահացել է տեղում: Մյուս տուժողները թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Անցած շաբաթ Սան Պաուլուից Բելու Օրիզոնտի մեկնելիս ՃՏՊ-ում զոհվել էր արգենտինացի լրագրողուհի Մարիա Սոլեդադ Ֆերնանդեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով