16:58 9 հուլիսի, 2014Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին արդեն երկրորդ արգենտինացի լրագրողն է զոհվել ավտովթարի հետեւանքով, հաղորդում է Folha de Sao Paulo-ն:
La Red ռադիոկայանի համար աշխարհի առաջնությունը լուսաբանող Խոխե Լուիս Լոպեսը հուլիսի 9-ի առավոտյան տաքսիով վերադառնալիս է եղել հյուրանոց, երբ խաչմերուկում բախվել է առեւանգած ավտոմեքենայի: Տաքսին բախվել է սյունին, 38-ամյա Լոպեսը հարվածային ալիքից դուրս է ընկել ավտոմեքենայից եւ մահացել է տեղում: Մյուս տուժողները թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Անցած շաբաթ Սան Պաուլուից Բելու Օրիզոնտի մեկնելիս ՃՏՊ-ում զոհվել էր արգենտինացի լրագրողուհի Մարիա Սոլեդադ Ֆերնանդեսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.