Չհաստատված տվյալներով, աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Բրազիլիա - Գերմանիա հանդիպման համար աշխարհում ընդամենը ութ մարդ է խաղադրույք կատարել 1:7 հաշվին, հաղորդում է 101greatgoals-ը: Նրանցից մեկը 20 դոլար խաղադրույքով շահել է 46 հազար 380 դոլար` հաշիվը կցելով Խեդիրայի գոլի հետ: Անգլիայի բնակիչներից մեկն էլ 5 ֆունտ ստերլինգի խաղադրույք է կատարել եւ շահել է 2500 ֆունտ: 1:7 հաշվի գործակիցը եղել է 500:
Հիշեցնենք, որ այդ խաղում երկուական գնդակ են խփել Տոնի Կրոսն ու Անդրե Շյուրլեն, իսկ Թոմաս Մյուլերը, Միրոսլավ Կլոզեն եւ Սամի Խեդիրան աչքի են ընկել մեկական անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի