Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին ներողություն է խնդրել բրազիլացիներից աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գերմանացիներից 1:7 հաշվով կրած պարտության համար:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել բրազիլցիներից այս արդյունքի համար: Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեզ, երբ պարտվում էինք: Պարտության մեղավորը ես եմ եւ պետք է կրեմ պատասխանատվություն:
Չեմ կարծում, որ վերջնական հաշիվը կախված էր մեր խաղից: Մենք կորցրել էինք վերահսկումը, իսկ դա նորմալ չէ, սակայն երբեմն պատահում է»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը 6 գոլի տարբերությամբ պարտվել էր միայն մեկ անգամ՝ 1920-ին Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ բաց թողնելով ուրուգվայցիներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի