02:49 9 հուլիսի, 2014Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին ներողություն է խնդրել բրազիլացիներից աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գերմանացիներից 1:7 հաշվով կրած պարտության համար:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել բրազիլցիներից այս արդյունքի համար: Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեզ, երբ պարտվում էինք: Պարտության մեղավորը ես եմ եւ պետք է կրեմ պատասխանատվություն:
Չեմ կարծում, որ վերջնական հաշիվը կախված էր մեր խաղից: Մենք կորցրել էինք վերահսկումը, իսկ դա նորմալ չէ, սակայն երբեմն պատահում է»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը 6 գոլի տարբերությամբ պարտվել էր միայն մեկ անգամ՝ 1920-ին Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ բաց թողնելով ուրուգվայցիներից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.