Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը գերմանացիներից ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 1:7 հաշվով կրած պարտությունից հետո ներողություն է խնդրել իր երկրի ժողվրդից:
«Ներողություն ենք խնդրում մեր ժողովրդից: Ցանկանում էինք ուրախացնել բոլոր բրազիլացիներին: Այսօր Գերմանիան մեզանից լավն էր: Նրանք ավելի լավ էին պատրաստվել հանդիպմանը եւ խաղացին ավելի լավ: Սա շատ տխուր օր է, որը նաեւ մեծ դաս կլինի մեզ համար»,- արցունքներն աչքերին ասել է Լուիսը, փոխանցում է beIN SPORTS-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Բրազիլիայի հավաքականը կրեց ամենախոշոր պարտությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի