02:33 9 հուլիսի, 2014Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը գերմանացիներից ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 1:7 հաշվով կրած պարտությունից հետո ներողություն է խնդրել իր երկրի ժողվրդից:
«Ներողություն ենք խնդրում մեր ժողովրդից: Ցանկանում էինք ուրախացնել բոլոր բրազիլացիներին: Այսօր Գերմանիան մեզանից լավն էր: Նրանք ավելի լավ էին պատրաստվել հանդիպմանը եւ խաղացին ավելի լավ: Սա շատ տխուր օր է, որը նաեւ մեծ դաս կլինի մեզ համար»,- արցունքներն աչքերին ասել է Լուիսը, փոխանցում է beIN SPORTS-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Բրազիլիայի հավաքականը կրեց ամենախոշոր պարտությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.