01:01  ,  9 հուլիսի, 2014

Գարի Լինեկեր. Երբ Խեդիրան գոլ է խփում, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ

Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն անդրադարձել է Բրազիլիա – Գերմանիա ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղին, որն ընթանում է Բելու Օրիզոնտիում:

«Դու հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ, երբ Խեդիրան գնդակ է ուղարկում քո դարպասը»,- թվիթերյան էջում գրել է Լինեկերը:

Հիշեցնենք, որ առաջին խաղակեում գերմանացիները 5 անպատասխան գնդակ են ուղարկել բրազիլացիների դարպասը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս