00:27 9 հուլիսի, 2014Գերմանիայի հավաքականի եւ Հռոմի «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում գրավելով բրազիլացիների դարպասը, դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:
36-ամյա գերմանացին «Մունդիալներում» իր գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ մեկ գնդակով գերազանցելով բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ռեկորդը: Ռոնալդոն մասնակցել է 3 «Մունդիալների»՝ անցկացնելով 19 խաղ, իսկ Կլոզեն ուժերը փորձում է չորրորդ աշխարհի առաջնությունում: Գերմանացուց 23 հանդիպում պահանջվեց 16 գոլ խփելու համար:
Նախկինում Կլոզեն երբեք գոլ չէր խփել աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչներում ու եզրափակիչներում:
Գերմանացիներն արդեն 5 անպատասխան գնդակ են ուղարկել բրազիլացիների դարպասը: Ընթանում է առաջին խաղակեսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.