00:27  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Միրոսլավ Կլոզեն՝ «Մունդիալների» պատմության լավագույն ռմբարկու

Գերմանիայի հավաքականի եւ Հռոմի «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում գրավելով բրազիլացիների դարպասը, դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

36-ամյա գերմանացին «Մունդիալներում» իր գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ մեկ գնդակով գերազանցելով բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ռեկորդը: Ռոնալդոն մասնակցել է 3 «Մունդիալների»՝ անցկացնելով 19 խաղ, իսկ Կլոզեն ուժերը փորձում է չորրորդ աշխարհի առաջնությունում: Գերմանացուց 23 հանդիպում պահանջվեց 16 գոլ խփելու համար:

Նախկինում Կլոզեն երբեք գոլ չէր խփել աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչներում ու եզրափակիչներում:

Գերմանացիներն արդեն 5 անպատասխան գնդակ են ուղարկել բրազիլացիների դարպասը: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով