Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի երկրպագուներին կոչ է արել համախմբել գերմանացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղից առաջ:
«Ցանկանում եմ սովորել մի քանի լեզու, որպեսզի բոլորին շնորհակալություն հայտնեմ աջակցության համար: Ձեր հաղորդագրությունները սփոփեցին իմ վիշտը:
Այսօր Գերմանիա – Բրազիլիա խաղը կդիտեմ կողքից: Ես կլինեմ 200 միլիոն ֆանատներից մեկը եւ գիտեմ, թե մեր աջակցությունն ինչքան կարեւոր է տղաների համար: Այդ պատճառով բոլորին խնդրում եմ համախմբել եւ մինչեւ վերջին վայրկյանը լինել թիմի կողքին: Ցանկանում եմ բոլոր ֆուտբոլիստների եւ երկրպագուների հետ կիրակի օրը մեկնել «Մարականա»,- Instagram-ի էջում գրել է 22-ամյա բրազիլացին:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողնելու ԱԱ-2014-ի մնացած հատվածը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի