23:40 8 հուլիսի, 2014Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի երկրպագուներին կոչ է արել համախմբել գերմանացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղից առաջ:
«Ցանկանում եմ սովորել մի քանի լեզու, որպեսզի բոլորին շնորհակալություն հայտնեմ աջակցության համար: Ձեր հաղորդագրությունները սփոփեցին իմ վիշտը:
Այսօր Գերմանիա – Բրազիլիա խաղը կդիտեմ կողքից: Ես կլինեմ 200 միլիոն ֆանատներից մեկը եւ գիտեմ, թե մեր աջակցությունն ինչքան կարեւոր է տղաների համար: Այդ պատճառով բոլորին խնդրում եմ համախմբել եւ մինչեւ վերջին վայրկյանը լինել թիմի կողքին: Ցանկանում եմ բոլոր ֆուտբոլիստների եւ երկրպագուների հետ կիրակի օրը մեկնել «Մարականա»,- Instagram-ի էջում գրել է 22-ամյա բրազիլացին:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողնելու ԱԱ-2014-ի մնացած հատվածը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.