16:15  ,  8 հուլիսի, 2014

Վուդուի սեւ կախարդը «կվնասազերծի» Գերմանիայի առաջատարին

Ռիո դե Ժանեյրոյում բնակվող վուդուի սեւ կախարդ Խելիո Սիլմանը խոստացել է օգնել Բրազիլիայի հավաքականին եւ իր ներդրումն ունենալ ազգային հաղթանակի մեջ: Նա վուդուի հատուկ տիկնիկ է պատրաստել եւ վստահեցրել է, որ խաղից դուրս կբերի Գերմանիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից առվազն մեկին, հաղորդում է ghanasoccernet-ը:

«Ես կվերցնեմ նրանց լավագույն խաղացողներից մեկին եւ այնպես կկապեմ նրա ոտքերը, որ չկարողանա ոչինչ անել խաղադաշտում»,- խոստացել է բրազիլացի կախարդը:

Նախորդ անգամ Խելիո Սիլմանը նույն գործողությունը խոստացել էր կատարել նաեւ քառորդ եզրափակիչի Բրազիլիա - Կոլումբիա խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ այդ խաղում Բրազիլիան հաղթեց 2:1 հաշվով, սակայն ծանր վնասվածք ստացավ Նեյմարը, որն այլեւս չի կարողանա խաղալ այս առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս