16:15 8 հուլիսի, 2014Ռիո դե Ժանեյրոյում բնակվող վուդուի սեւ կախարդ Խելիո Սիլմանը խոստացել է օգնել Բրազիլիայի հավաքականին եւ իր ներդրումն ունենալ ազգային հաղթանակի մեջ: Նա վուդուի հատուկ տիկնիկ է պատրաստել եւ վստահեցրել է, որ խաղից դուրս կբերի Գերմանիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից առվազն մեկին, հաղորդում է ghanasoccernet-ը:
«Ես կվերցնեմ նրանց լավագույն խաղացողներից մեկին եւ այնպես կկապեմ նրա ոտքերը, որ չկարողանա ոչինչ անել խաղադաշտում»,- խոստացել է բրազիլացի կախարդը:
Նախորդ անգամ Խելիո Սիլմանը նույն գործողությունը խոստացել էր կատարել նաեւ քառորդ եզրափակիչի Բրազիլիա - Կոլումբիա խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ այդ խաղում Բրազիլիան հաղթեց 2:1 հաշվով, սակայն ծանր վնասվածք ստացավ Նեյմարը, որն այլեւս չի կարողանա խաղալ այս առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.