Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականն առավելության կհասնի բրազիլացիների նկատմամբ, կանխատեսել է Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ, Գերմանիայի հավաքականի լեգենդար խաղացող, 1974թ. աշխարհի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերը, փոխանցում է Bild-ը:
«Կարծում եմ՝ 2:0 հաշվով կհաղթի Գերմանիայի հավաքականը: Հնարավոր է՝ դա տեղի ունենա լրացուցիչ ժամանակում: Այս մրցաշարում Գերմանիայի հավաքականը մինչեւ հիմա շատ լավ է խաղացել: Բրազիլացիները հսկայական ճնշում են զգում իրենց վրա: Իրավիճակը կարելի է համեմատել 1990թ. աշխարհի առաջնության հետ»,- ասել է Ֆրանց Բեկենբաուերը:
Նշենք, որ 1990թ. աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի է ունեցել հուլիսի 8-ին Հռոմում: Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց արգենտինացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում