Մենք կարող ենք խնդիրներ առաջացնել Գերմանիայի հավաքականի համար, հայտարարել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի նախախաղային մամուլի ասուլիսում, փոխանցում է globoesporte-ը:
«Նեյմարն իր բաժին աշխատանքն արդեն կատարել է, այժմ մնացածը մենք պետք է կատարենք: Մեր խնդիրն է դուրս գալ տնային աշխարհի առաջնության եզրափակիչ: Մենք կխաղանք ամբողջ երկրի, Նեյմարի եւ մեր երազանքի համար:
Առանց Նեյմարի դժվար կլինի, բայց մենք ունենք ֆանտաստիկ կազմ: Մեր ամեն քայլը գուցե գեղեցիկ չի ստացվում, բայց մենք շարժվում ենք առաջ: Գերմանիայի դեմ կարեւոր կլինի ցուցադրել մեզ հատուկ խաղը: Մենք կարող ենք խնդիրներ առաջացնել մրցակցի համար:
2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչում իմ գլխավորած Բրազիլիան հաղթել է Գերմանիային, սակայն Պորտուգալիայի հետ ես պարտվել եմ Գերմանիային 2006թ. աշխարհի առաջնությունում եւ 2008թ. Եվրոպայի առաջնությունում: Հաշիվն իմ օգտին չէ: Այնպես որ, ինձ հիմա պետք է հաղթանակ»,- ասել է Լուիս Ֆելիպե Սկոլարին Բելու Օրիզոնտիում:
Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը Երեւանի ժամանակով կեսգիշերին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի