10:07 8 հուլիսի, 2014Մենք կարող ենք խնդիրներ առաջացնել Գերմանիայի հավաքականի համար, հայտարարել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի նախախաղային մամուլի ասուլիսում, փոխանցում է globoesporte-ը:
«Նեյմարն իր բաժին աշխատանքն արդեն կատարել է, այժմ մնացածը մենք պետք է կատարենք: Մեր խնդիրն է դուրս գալ տնային աշխարհի առաջնության եզրափակիչ: Մենք կխաղանք ամբողջ երկրի, Նեյմարի եւ մեր երազանքի համար:
Առանց Նեյմարի դժվար կլինի, բայց մենք ունենք ֆանտաստիկ կազմ: Մեր ամեն քայլը գուցե գեղեցիկ չի ստացվում, բայց մենք շարժվում ենք առաջ: Գերմանիայի դեմ կարեւոր կլինի ցուցադրել մեզ հատուկ խաղը: Մենք կարող ենք խնդիրներ առաջացնել մրցակցի համար:
2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչում իմ գլխավորած Բրազիլիան հաղթել է Գերմանիային, սակայն Պորտուգալիայի հետ ես պարտվել եմ Գերմանիային 2006թ. աշխարհի առաջնությունում եւ 2008թ. Եվրոպայի առաջնությունում: Հաշիվն իմ օգտին չէ: Այնպես որ, ինձ հիմա պետք է հաղթանակ»,- ասել է Լուիս Ֆելիպե Սկոլարին Բելու Օրիզոնտիում:
Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը Երեւանի ժամանակով կեսգիշերին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.