Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից առաջ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հսկայական նշանակություն է տվել բրազիլացի երկրպագուների գործոնին այս մրցաշարում, փոխանցում է Goal.com-ը:
«Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչն ամեն դեպքում առանձնահատուկ հանդիպում է: Բացի այդ, այն կլինի երկու մայրցամաքների դիմակայություն: Դա եւս մեծ պատասխանատվություն է: Բայց առավել կարեւոր է այն, որ մեր խաղացողներն առաջին անգամ իրենց կյանքում պետք է մրցեն ոչ թե միայն 11 ֆուտբոլիստների դեմ, այլ 200 միլիոն մարդու դեմ: Բրազիլացիների երկրպագությունը բացառիկ երեւույթ է: Նրանց խաղացողները հրաշալի են զգում այդ աջակցությունը: Բրազիլացի երկրպագուների անհավանական ներուժը զգացվում է նույնիսկ հեռուստացույցով: Չի կարելի թերագնահատել հույզերի դերը»,- ասել է Յոհաիմ Լյովը:
Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի