09:48 8 հուլիսի, 2014Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից առաջ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հսկայական նշանակություն է տվել բրազիլացի երկրպագուների գործոնին այս մրցաշարում, փոխանցում է Goal.com-ը:
«Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչն ամեն դեպքում առանձնահատուկ հանդիպում է: Բացի այդ, այն կլինի երկու մայրցամաքների դիմակայություն: Դա եւս մեծ պատասխանատվություն է: Բայց առավել կարեւոր է այն, որ մեր խաղացողներն առաջին անգամ իրենց կյանքում պետք է մրցեն ոչ թե միայն 11 ֆուտբոլիստների դեմ, այլ 200 միլիոն մարդու դեմ: Բրազիլացիների երկրպագությունը բացառիկ երեւույթ է: Նրանց խաղացողները հրաշալի են զգում այդ աջակցությունը: Բրազիլացի երկրպագուների անհավանական ներուժը զգացվում է նույնիսկ հեռուստացույցով: Չի կարելի թերագնահատել հույզերի դերը»,- ասել է Յոհաիմ Լյովը:
Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.