ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է չպատժել Կոլումբիայի հավաքականի եւ «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգային, ով բրազիլացիների դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղի վերջնամասում ծնկով հարվածել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ կոտրելով բրազիլացու գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստը:
Բացի այդ, ՖԻՖԱ-ն չի ընդունել բրազիլացիների բողոքը ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի որակազրկման վերաբերյալ: Կոլումբացիների դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում Բրազիլիայի հավաքականի ավագը երկրորդ դեղին քարտն էր ստացել մրցաշարում եւ բաց կթողնի գերմանացիների դեմ կիսաեզրափակիչը, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում