21:07  ,  7 հուլիսի, 2014

15 մրցավարներ, ովքեր հավակնում են սպասարկել ԱԱ-2014-ի եզրափակիչը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն մրցավարներին, ովքեր կարող են սպասարկել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը, փոխանցում է կազմակերպության կայքը:

Վերջնական ցուցակում տեղ են գտել 6 եվրոպացիներ, 3 հարավամերիկացիներ եւ 2-ական մրցավարներ Ասիայից, Աֆրիկայից եւ Կենտրոնական Ամերիկայից: Նրանք են՝ Յուիչի Նիշիմուրան (Ճապոնիա), Ռավշան Իրմատովը (Ուզբեկստան), Նումանդիեզ Դուն (Կոտ դ՛Իվուար), Ջամել Հայմուդին (Ալժիր), Մարկ Գինգերը (ԱՄՆ), Ռոդրիգես Մորենոն (Մեքսիկա), Էնրիկե Օսեսը (Չիլի), Սանդրո Ռիկին (Բրազիլիա), Վերա Ռոդրիգեսը (Էկվադոր), Ժունեյթ Չակիրը (Թուրքիա), Յոնաս Էրիկսոնը (Շվեդիա), Պեդրու Պրոենսան (Պորտուգալիա), Նիկոլա Ռիցոլին (Իտալիա), Կարլոս Վելասկո Կարբալյոն (Իսպանիա) եւ Հովարդ Ուեբը (Անգլիա):

ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչը սպասարկել է ուզբեկ Ռավշան Իրմատովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով