21:07 7 հուլիսի, 2014ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն մրցավարներին, ովքեր կարող են սպասարկել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը, փոխանցում է կազմակերպության կայքը:
Վերջնական ցուցակում տեղ են գտել 6 եվրոպացիներ, 3 հարավամերիկացիներ եւ 2-ական մրցավարներ Ասիայից, Աֆրիկայից եւ Կենտրոնական Ամերիկայից: Նրանք են՝ Յուիչի Նիշիմուրան (Ճապոնիա), Ռավշան Իրմատովը (Ուզբեկստան), Նումանդիեզ Դուն (Կոտ դ՛Իվուար), Ջամել Հայմուդին (Ալժիր), Մարկ Գինգերը (ԱՄՆ), Ռոդրիգես Մորենոն (Մեքսիկա), Էնրիկե Օսեսը (Չիլի), Սանդրո Ռիկին (Բրազիլիա), Վերա Ռոդրիգեսը (Էկվադոր), Ժունեյթ Չակիրը (Թուրքիա), Յոնաս Էրիկսոնը (Շվեդիա), Պեդրու Պրոենսան (Պորտուգալիա), Նիկոլա Ռիցոլին (Իտալիա), Կարլոս Վելասկո Կարբալյոն (Իսպանիա) եւ Հովարդ Ուեբը (Անգլիա):
ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչը սպասարկել է ուզբեկ Ռավշան Իրմատովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.