Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի լեգենդար պաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Պաուլ Բրայտները սուր քննադատության է ենթարկել աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործողությունները եւ Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, որն ամեն անգամ մեկնարկային կազմում ընդգրկում է Օզիլին, հաղորդում է Bild-ը:
«Եթե հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը համարձակ է, ապա կասի, որ «չեմ խաղում այլեւս տասը ֆուտբոլիստներով» եւ Մեսութ Օզիլին կթողնի պահեստայինների նստարանին: Դա կլինի աշխարհի գավաթին տանող ճանապարհին հաջորդ կարեւոր քայլը եւ լավագույն որոշումը՝ հանուն ազգային թիմի հաջողության: Ինը ֆուտբոլիստները տանջվում են 90 րոպե, իսկ Մեսութն այդ ընթացքում զբոսնում է խաղադաշտում»,- ասել է Բրայտները:
Հուլիսի 8-ին կայանալիք աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը կմրցի բրազիլացիների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի