15:55 7 հուլիսի, 2014Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի լեգենդար պաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Պաուլ Բրայտները սուր քննադատության է ենթարկել աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործողությունները եւ Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, որն ամեն անգամ մեկնարկային կազմում ընդգրկում է Օզիլին, հաղորդում է Bild-ը:
«Եթե հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը համարձակ է, ապա կասի, որ «չեմ խաղում այլեւս տասը ֆուտբոլիստներով» եւ Մեսութ Օզիլին կթողնի պահեստայինների նստարանին: Դա կլինի աշխարհի գավաթին տանող ճանապարհին հաջորդ կարեւոր քայլը եւ լավագույն որոշումը՝ հանուն ազգային թիմի հաջողության: Ինը ֆուտբոլիստները տանջվում են 90 րոպե, իսկ Մեսութն այդ ընթացքում զբոսնում է խաղադաշտում»,- ասել է Բրայտները:
Հուլիսի 8-ին կայանալիք աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը կմրցի բրազիլացիների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.