16:29  ,  7 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիայի հավաքականին դուրս են հանել հյուրանոցից

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները ստիպված են եղել ազատել իրենց համարները Ռիո դե Ժանեյրոյի լավագույն հյուրանոցներից մեկում, հաղորդում է Bild-ը:

ՖԻՖԱ-ն տվյալ շքեղ հյուրանոցի բոլոր համարներն ամրագրել է աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը ժամանող VIP հյուրերի համար: Սպավում են բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպես 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ղեկավար, եզրափակիչին ներկա կլինի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած Հոլանդիայի հավաքականը նախօրոք չի ամրագրել համարներ այդ հյուրանոցում, իսկ այժմ արդեն հնարավորություն չկա: Բոլոր համարները զբաղված են, եւ կիսաեզրափակիչի մասնակիցներին ընդառաջելու մտադրություն կազմակերպիչները չունեն:

«Ֆուտբոլիստներն արդեն սովորել էին այդ հյուրանոցին, իսկ հիմա նրանց դուրս են հանում»,- ասել է Հոլանդիայի ֆուտբոլային միության տնօրեն Բերտ վան Օստվենը:

Հոլանդիայի հավաքականը մեկնել է Սան Պաուլո, որտեղ հուլիսի 9-ին կմրցի արգենտինացիների հետ: Հաղթանակի դեպքում, հոլանդացիները պետք է վերադառնան Ռիո դե Ժանեյրո: Հուլիսի 13-ին կայանալիք եզրափակիչը «Մարականա» ստադիոնում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով