16:29 7 հուլիսի, 2014Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները ստիպված են եղել ազատել իրենց համարները Ռիո դե Ժանեյրոյի լավագույն հյուրանոցներից մեկում, հաղորդում է Bild-ը:
ՖԻՖԱ-ն տվյալ շքեղ հյուրանոցի բոլոր համարներն ամրագրել է աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը ժամանող VIP հյուրերի համար: Սպավում են բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպես 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ղեկավար, եզրափակիչին ներկա կլինի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած Հոլանդիայի հավաքականը նախօրոք չի ամրագրել համարներ այդ հյուրանոցում, իսկ այժմ արդեն հնարավորություն չկա: Բոլոր համարները զբաղված են, եւ կիսաեզրափակիչի մասնակիցներին ընդառաջելու մտադրություն կազմակերպիչները չունեն:
«Ֆուտբոլիստներն արդեն սովորել էին այդ հյուրանոցին, իսկ հիմա նրանց դուրս են հանում»,- ասել է Հոլանդիայի ֆուտբոլային միության տնօրեն Բերտ վան Օստվենը:
Հոլանդիայի հավաքականը մեկնել է Սան Պաուլո, որտեղ հուլիսի 9-ին կմրցի արգենտինացիների հետ: Հաղթանակի դեպքում, հոլանդացիները պետք է վերադառնան Ռիո դե Ժանեյրո: Հուլիսի 13-ին կայանալիք եզրափակիչը «Մարականա» ստադիոնում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.