12:22  ,  7 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Սերխիո Ագուերոն պատրաստ կլինի Հոլանդիայի դեմ խաղին

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի բաց թողած հանդիպումներից հետո վերսկսել է մարզումները: Նիգերիայի դեմ խմբային խաղում Ագուերոն ստացել էր ձախ ազդրի մկանների վնասվածք: Նա չկարողացավ մասնակցել Շվեյցարիայի եւ Բելգիայի դեմ փլեյ-օֆֆի հանդիպումներին: Այժմ Սերխիո Ագուերոն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ, հաղորդում է Goal.com-ը:

Արգենտինայի հավաքականի բժիշկ Դանիել Մարտինեսը հայտնել է, որ Ագուերոն պատրաստ կլինի Հոլանդիայի դեմ խաղին: Այս առաջնությունում մասնակցած երեք հանդիպումներում Ագուերոն գոլի հեղինակ չի դարձել:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Բելգիայի դեմ խաղում ստացավ վնասվածք եւ բաց կթողնի կիսաեզրափակիչը: 

Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով