11:18  ,  7 հուլիսի, 2014

Կոլումբիայի թիմն անհավանական ընդունելության է արժանացել հայրենիքում (ֆոտո)

Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականը հայրենիքում արժանացել է համաժողովրդական ընդունելության: 100 հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ դիմավորելու ազգային թիմի ֆուտբոլիստներին, որոնք Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում հասան մինչեւ քառորդ եզրափակիչ:

Թիմի հարձակվող Խամես Ռոդրիգեսը 6 գոլով շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Մոտակա հետապնդողներից 4-ական գոլ ունեն արգենտինացի Լիոնել Մեսին եւ գերմանացի Թոմաս Մյուլերը: Գերմանիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի բրազիլացիների, Արգենտինան՝ Հոլանդիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով