11:18 7 հուլիսի, 2014Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականը հայրենիքում արժանացել է համաժողովրդական ընդունելության: 100 հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ դիմավորելու ազգային թիմի ֆուտբոլիստներին, որոնք Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում հասան մինչեւ քառորդ եզրափակիչ:
Թիմի հարձակվող Խամես Ռոդրիգեսը 6 գոլով շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Մոտակա հետապնդողներից 4-ական գոլ ունեն արգենտինացի Լիոնել Մեսին եւ գերմանացի Թոմաս Մյուլերը: Գերմանիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի բրազիլացիների, Արգենտինան՝ Հոլանդիայի հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.