Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքի «Սան Կարլոս» հիվանդանոցում Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին տեսագրած եւ տեսանյութն ինտերնետում տեղադրած բուժքույրը կհեռացվի աշխատանքից, հաղորդում է Diario de Sao Paulo-ն: Բուժքույրը տեսագրությունն արել է այն պահին, երբ Նեյմարին պատգարակով տեղափոխել են բժիշկի սենյակ: Տեսանյութի վերջում բուժքույրը տեսախցիկը պահել է իր վրա եւ արել է «վիկտորիա» ժեստը եւ օդային համբույր: Տեսանյութն առաջացրել է բրազիլացիների դժգոհությունը:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի հարվածի հետեւանքով Նեյմարը ստացել է ողի ելուստի կոտրվածք եւ բաց կթողնի մոտ երկու ամիս:
Հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը կմրցի գերմանացիների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի