10:57 7 հուլիսի, 2014Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքի «Սան Կարլոս» հիվանդանոցում Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին տեսագրած եւ տեսանյութն ինտերնետում տեղադրած բուժքույրը կհեռացվի աշխատանքից, հաղորդում է Diario de Sao Paulo-ն: Բուժքույրը տեսագրությունն արել է այն պահին, երբ Նեյմարին պատգարակով տեղափոխել են բժիշկի սենյակ: Տեսանյութի վերջում բուժքույրը տեսախցիկը պահել է իր վրա եւ արել է «վիկտորիա» ժեստը եւ օդային համբույր: Տեսանյութն առաջացրել է բրազիլացիների դժգոհությունը:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի հարվածի հետեւանքով Նեյմարը ստացել է ողի ելուստի կոտրվածք եւ բաց կթողնի մոտ երկու ամիս:
Հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը կմրցի գերմանացիների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.