10:57  ,  7 հուլիսի, 2014

Հիվանդանոցում Նեյմարին տեսագրած բուժքույրը կհեռացվի աշխատանքից

Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքի «Սան Կարլոս» հիվանդանոցում Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին տեսագրած եւ տեսանյութն ինտերնետում տեղադրած բուժքույրը կհեռացվի աշխատանքից, հաղորդում է  Diario de Sao Paulo-ն: Բուժքույրը տեսագրությունն արել է այն պահին, երբ Նեյմարին պատգարակով տեղափոխել են բժիշկի սենյակ: Տեսանյութի վերջում բուժքույրը տեսախցիկը պահել է իր վրա եւ արել է «վիկտորիա» ժեստը եւ օդային համբույր: Տեսանյութն առաջացրել է բրազիլացիների դժգոհությունը:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի հարվածի հետեւանքով Նեյմարը ստացել է ողի ելուստի կոտրվածք եւ բաց կթողնի մոտ երկու ամիս:

Հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը կմրցի գերմանացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով