Եթե Բրազիլիայի հավաքականը կարողանա դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ, թիմի առաջատար Նեյմարը հուլիսի 13-ին կայանալիք այդ խաղին մասնակցելու ոչ մի շանս չունի, հայտարարել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ժոզե Լուիս Ռունկոն: Նա բրազիլական TV Globo-ի եթերում նշել է, որ 22-ամյա հարձակվողի վերադարձը խաղադաշտ մինչեւ աշխարհի առաջնության ավարտը 100 տոկոս բացառվում է: Բժիշկը ստիպված է եղել անել այդ հայտարարությունը, քանի որ բրազիլական եւ միջազգային մամուլը հաղորդել էր, թե Նեյմարը ցավազրկումների ազդեցության տակ կկարողանա արդեն հուլիսի 13-ին դուրս գալ խաղադաշտ:
«Ֆուտբոլում հաճախ են օգտագործում ցավազրկող ներարկումներ: Բայց դրանք հաճախ բացասական հետեւանքներ են թողնում: Բացի այդ, ցավազրկող միջոցների մեծ մասը մտնում է արգելված դեղամիջոցների մեջ: Ոչ մի շանս չկա, որ Նեյմարը կմասնակցի եզրափակիչին, եթե մեր թիմը խաղա»,- ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հետ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում Նեյմարը ստացել է ողի ելուստի կոտրվածք: Բրազիլիայի հավաքականը հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչում կմրցի գերմանացիների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի