09:40 7 հուլիսի, 2014Եթե Բրազիլիայի հավաքականը կարողանա դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ, թիմի առաջատար Նեյմարը հուլիսի 13-ին կայանալիք այդ խաղին մասնակցելու ոչ մի շանս չունի, հայտարարել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ժոզե Լուիս Ռունկոն: Նա բրազիլական TV Globo-ի եթերում նշել է, որ 22-ամյա հարձակվողի վերադարձը խաղադաշտ մինչեւ աշխարհի առաջնության ավարտը 100 տոկոս բացառվում է: Բժիշկը ստիպված է եղել անել այդ հայտարարությունը, քանի որ բրազիլական եւ միջազգային մամուլը հաղորդել էր, թե Նեյմարը ցավազրկումների ազդեցության տակ կկարողանա արդեն հուլիսի 13-ին դուրս գալ խաղադաշտ:
«Ֆուտբոլում հաճախ են օգտագործում ցավազրկող ներարկումներ: Բայց դրանք հաճախ բացասական հետեւանքներ են թողնում: Բացի այդ, ցավազրկող միջոցների մեծ մասը մտնում է արգելված դեղամիջոցների մեջ: Ոչ մի շանս չկա, որ Նեյմարը կմասնակցի եզրափակիչին, եթե մեր թիմը խաղա»,- ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հետ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում Նեյմարը ստացել է ողի ելուստի կոտրվածք: Բրազիլիայի հավաքականը հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչում կմրցի գերմանացիների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.