09:40  ,  7 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Նեյմարի մասնակցությունը եզրափակիչին 100 տոկոս բացառված է

Եթե Բրազիլիայի հավաքականը կարողանա դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ, թիմի առաջատար Նեյմարը հուլիսի 13-ին կայանալիք այդ խաղին մասնակցելու ոչ մի շանս չունի, հայտարարել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ժոզե Լուիս Ռունկոն: Նա բրազիլական TV Globo-ի եթերում նշել է, որ 22-ամյա հարձակվողի վերադարձը խաղադաշտ մինչեւ աշխարհի առաջնության ավարտը 100 տոկոս բացառվում է: Բժիշկը ստիպված է եղել անել այդ հայտարարությունը, քանի որ բրազիլական եւ միջազգային մամուլը հաղորդել էր, թե Նեյմարը ցավազրկումների ազդեցության տակ կկարողանա արդեն հուլիսի 13-ին դուրս գալ խաղադաշտ:

«Ֆուտբոլում հաճախ են օգտագործում ցավազրկող ներարկումներ: Բայց դրանք հաճախ բացասական հետեւանքներ են թողնում: Բացի այդ, ցավազրկող միջոցների մեծ մասը մտնում է արգելված դեղամիջոցների մեջ: Ոչ մի շանս չկա, որ Նեյմարը կմասնակցի եզրափակիչին, եթե մեր թիմը խաղա»,- ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հետ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում Նեյմարը ստացել է ողի ելուստի կոտրվածք: Բրազիլիայի հավաքականը հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչում կմրցի գերմանացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս